Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քաղաքացուն թալանելու ու տուգանքի մատերիալ դարձնելու ակնհայտ հակասահամանադրական նախագիծ է դրվել շրջանառության մեջ

Քաղաքացուն թալանելու ու տուգանքի մատերիալ դարձնելու ակնհայտ հակասահամանադրական նախագիծ է դրվել շրջանառության մեջ
28.02.2025 | 14:18

Ներկայիս կարգավորման համաձայն` վերադասությամբ կամ դատարանում տուգանքների վիճարկումը կասեցնում է դրանց կատարումը, մինչդեռ արդարադատության նախարարությունը e-draft-ում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի համաձայն, տուգանքն, անկախ բողոքարկումից, ենթակա է ի սկզբանե վճարման, այսինքն, փորձ է արվում վերացնել վիճարկման հայցի, Վարչական դատարան դիմելու և առհասարակ արդարադատություն ակնկալելու իմաստը․

Այսինքն, անձանց ստիպելու են սկզբում վճարել տուգանքը՝ անկախ դրա օրինականությունից, չափից և բողոքարկելու հանգամանքից։

Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է, որի ընդունման դեպքում անձինք կա՛մ մարդիկ առհասարակ դադարելու են դիմել վարչական դատարան, կամ էլ ստիպված են լինելու տարիներով սպասել` իրենցից ապօրինաբար գանձված տուգանքի գումարը վերադարձնելու համար:

Այս նախագծի ընդունման պարագայում զանգվածային կերպով խախտվելու են Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, վերանալու է մարդկանց՝ ոչ իրավաչափ վարչարարությունից պաշտպանվելու արդյունավետ կառուցակարգն ու ընթացակարգը, անձանց ստիպելու են ի սկզբանե վճարել անգամ առ ոչինչ և անվավեր հանդիսացող տուգանքները, պարզ ասած՝ թալանելու են։

Այս խայտառակությունը պետք է անհապաղ հետ կանչվի, իսկ նման գաղափար ծնածներն ու հաստատածները այլ անելիք չունեն, քան՝ հրաժարական ներկայացնելը։

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3881

Մեկնաբանություններ